Թուրքիայի Քոնիա քաղաքում ավտոբուսը հարվածել է ճանապարհին հանկարծակի հայտնված 3-ամյա Մուհամեդ Չեթինին եւ նրան մի քանի տասնյակ մետր նետել:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ծանր վնասվածքներ ստացած երեխային անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Վրաերթը տեսագրվել է դեպքի վայրի հարեւանությամբ գտնվող խանութների անվտանգության տեսախցիկներով: