Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Ալբանիայի  փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Էդմոնդ Հախինաստոնի ելույթից հետո ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հարց է ուղղել նրան եւ հնչած պատասխանը հետաքրքիր է  երկու առումով: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Արդարադատության միջազգային դատարանը Կոսովոյի կողմից անկախության միակողմանի հռչակումն ընդունել է միջազգային իրավունքի նորմերին չհակասող, այսինքն`  այն չի հակասում միջազգային իրավունքի որեւէ նորմի: Նաիրա Զոհրաբյանը Էդմոնդ Հախինաստոնին հարցրել է, թե ինչ եք կարծում` արդյոք Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որն ուզում է օգտվել  նույն իրավունքից` ազգերի ինքնորոշման իրավունքից, ինչպես Կոսովան, իրավունք չունի՞ հավակնելու միջազգային ճանաչման: «Իմ այս հարցին ի պատասխան` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Ալբանիայի  փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Էդմոնդ Հախինաստոնն ասաց, որ նախ ԵԽ-ի համար Լեռնային Ղարաբաղի խնդիրը գերակա խնդիր չէ, եւ մենք պաշտպանում ենք այդ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի համանախագահների մանդատը: Սա կարեւոր է այն առումով, որովհետեւ գիտենք, որ այս օրերին Ստրասբուրգում ադրբեջանական պատվիրակությունը մի քանի լոբբինգների միջոցով փորձել է կրկին վերստեղծել Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքը»,- ասաց նա` շեշտելով, որ ԵԽ նախարարների կոմիտեի գնահատականը, որ ԵԽԽՎ չպետք է զբաղվի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտով, պետք է պաշտպանի Մինսկի խմբի ջանքերը, կարեւոր դիտարկում է:

Իսկ երկրորդ կարեւոր դիտարկումը, որ Էդմոնդ Հախինաստոնն արեց, այն է, որ «իհարկե, չնայած Կոսովոյի դեպքը առանձին է, բայց արժե ընդունել, որ Կոսովոն  հասել է միջազգային ճանաչման` ելնելով ազգերի ինքնորոշման կարեւորագույն իրավունքից եւ ասել, որ Կոսովոն հռչակել է իր անկախությունը` հիմնվելով ազգերի ինքնորոշման իրավունքի վրա: Ազգերի ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի շատ կարեւորագույն նորմ է եւ արժանի է հարգանքի»:

«Այս երկու դիտարկումը ես կարեւոր եմ համարում եւ հույս ունեմ, որ այս օրերին նախատեսվող հանդիպօման ժամանակ, ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը նախատեսում է կազմակերպել Ադրբեջանի եւ Հայաստանի պատցիրակությունների հանդիպում` քննարկելու համար 1416 բանաձեւում ներառված Լեռնային Ղարաբաղի հարցով  ենթահանձնաժողովի աշխատանքները վերստեղծելու կամ չվերստեղծեկլու տարբերակները»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը հույս ունի, որ այդ քննարկման ժամանակ հաշվի կառնվի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի  դիտարկումները առ այն, որ  Եվրոպայի խորհրդի համար ԼՂ խնդիրը գերակա քննարկման խնդիր չէ եւ Եվրոպայի խորհուրդը այս հարցում պետք է հետեւի եւ պաշտպանի Միսնկի խմբի համանախագահներչի ջանքերը: