Հայ շոու բիզնեսի ներկայացուցիչներից (երգիչներ եւ երգչուհիներ) ոմանք արդեն հանգստացել են, ոմանք հանգստանում են, իսկ մի մասն էլ դեռ չի որոշել, թե որտեղ եւ երբ է հանգստանալու:

 

 

Այսպես, երգիչ Էրիկը հանգիստը եւ աշխատանքը համատեղելով արդեն եղել է Բաթումիում, իսկ սեպտեմբերին ընկերների հետ պատրաստվում է մեկնել հանգստի Եվրոպա, մասնավորապես Գերմանիա կամ Իտալիա, կամ էլ Դուբայ:

 

 

Դերասան, հաղորդավար, երգիչ Արսեն Գրիգորյանը (Խուճուճ) եւս մեկ շաբաթ հանգստացել է Վրաստանում` Քոբուլեթիում, որտեղ նկարահանել է իր «Կամիլբլոգը»:

Երգչուհի Աիդա Սարգսյանը եւս համատեղել է հանգիստը եւ աշխատանքը, նա երեխայի հետ մեկնել էր ԱՄՆ եւ Ավստրալիա` համերգների:

Իսկ երգչուհի Սիրուշոն իր ընտանիքի անդամների, ծնողների հետ ամառային հանգիստը անց էր կացնում  Հունաստանում: 

 

Զարուհի Բաբայանը նոր է վերադարձել հանգստից, ընտանիքի հետ 10 օր նա անցկացրել է Բուլղարիայում:

 

Հուլիսին Սոնա Շահգելդյանը հանգստի կմեկնի Իտալիա` ընտանիքի հետ, իսկ Հասմիկ Կարապետյանը հանգստի մեկնելու է օգոստոսին, հնարավոր է մեկնի Հունաստան:

 

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը եւ երգիչ Հայկոն դեռ չեն որոշել, թե որտեղ են հանգստանալու: Էմմին եւս դեռ չգիտի` երբ եւ որտեղ է մեկնելու հանգստի, բայց դա կլինի օգոստոսի վերջին եւ ոչ Հայաստանում: Իսկ երգչուհի Ջուսը այս տարի եւ մյուս տարի չի հանգստանալու, քանի որ զբաղված է նոր տեսահոլովակներ նկարահանելով: