Լաս Վեգասում, հուլիսի 12-15-ին, տեղի է ունեցել «Մաֆիա» խաղի առաջին միջազգային առաջնությունը:

Առաջնությանը, որը կազմակերպել է Maf World Cup-ի տնօրեն Արմեն Հակոբջանյանը, մասնակցել են շուրջ 80 խաղացողներ Ռուսաստանից, Հայաստանից եւ Լոս Անջելեսից, հաղորդում է The Las Vegas Weekly-ն:

Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմել է 30 հազար դոլար, անցկացվել է Tropicana հյուրանոցում եւ կազինոյում:

Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, «Մաֆիա» խաղը առավել հայտնի է Հայաստանում եւ Ռուսաստանում, սակայն առաջին միջազգային առաջնությունն անցկացվել է Tropicana հյուրանոցում, որը ժամանակին պատկանել է մաֆիային եւ որտեղ խաղացողները կարող էին փորձել «Մաֆիա» անունով ատրակցիոնը: