Հանրահայտ System Of a Down ռոք-խմբի մեներգիչ, բանաստեղծ ու քաղաքական ակտիվիստ Սերժ Թանկյանը կմեկնի համաշխարհային համերգային շրջագայության` իր The F.C.C խմբով:

Սերժի արվեստի եվրոպացի երկրպագուները կարող են իրենց կուռքի շոուն դիտել հոկտեմբերին: Շրջագայության ամերիկյան հատվածը նախատեսված է սեպտեմբերի երկրորդ կեսին, հաղորդում է apelzin.ru-ն:

Սերժ Թանկյանը ելույթներ կունենա Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Իտալիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Լյուքսեմբուրգում, ինչպես նաեւ հոկտեմբերի 24-ին մեկ համերգ կտա Պրահայում:

«Հարակիրի» անվանումով շրջագայությունը նվիրված է նրա նույնանուն երրորդ ալբոմին: