Եթե արքայազն Հարրին միայնակ գնում է գիշերային ակումբ, ապա այնտեղից վերադառնում է արդեն աղջկա հետ, բայց այս անգամ երիտասարդի ուղեկիցը դարձել է 23-ամյա մոդել եւ սկսնակ դերասանուհի Կրեսիդա Բոնեն` շիկահեր, երկար ոտքերով, 1960-ականներին հայտնի it-girl-ի դուստրը, հաղորդում է spletnik.ru-ն:

Հարրիի հետ աղջկան որոշ ժամանակ առաջ ծանոթացրել է նրա ընկերուհին` արքայադուստր Եվգենիան եւ, ըստ խոսակցությունների, երիտասարդներն անմիջապես լեզու են գտել: Դա զարմանալի չէ, քանի որ Կրեսիդան արքայազնի ճաշակով է:

Ասում են, որ կարմրահեր Հարրին խելագարվում է նոր ընկերուհու համար եւ փորձում է նրա հետ որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել:

Նա Կրեսիդային հրավիրել է երեկույթի եւ ողջ ընթացքում թույլ չի տվել կողքից հեռանա: Ականատեսները պնդում են, որ զույգը անընդհատ համբուրվում էր անկյուններում:

Մամուլն արդեն գրել է Հարրիի նոր սիրավեպի մասին, սակայն կողմերը դեռեւս ձեռնպահ են մնում որեւէ մեկնաբանություն անելուց: