Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին, հուլիսի 20-ին, ժամը 05.50-ի սահմաններում, իրար են բախվել «ԶԻԼ-433362» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի