Երեւանում, կիրակի` հուլիսի 22-ին, ժամը 04:00-ին, հեծանիվների սիրահարների մի մեծ խումբ հավաքվելու եւ քաղաքի փողոցներով հեծանիվ են քշելու։

Միջոցառման կազմակերպիչները նշում են, որ Հայաստանում նման մեծության հեծանվային միջոցառում դեռ չի եղել։

Նրանց տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Եկավ երկար սպասված «Գիշերը հեծանիվով» 5–րդ իվենթի ստեղծման պահը։

Հանդիպում ենք հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը ժամը 4-ին, Թամանյանի արձանի մոտ։ Միացնում ենք երաժշտությունը, սլանում ենք քաղաքի փողոցներով ու այնուհետեւ քշում ենք Ծիծեռնակաբերդ՝ արեւածագը դիմավորելու։

Վարձով հեծանիվ կարելի է վերցնել շաբաթ օրը ժամը 19:45 գալով Բաղրամյան փողոցի վրա գտնվող Կամոյի դպրոցի մոտ։ Վարձը՝ 3000 դրամ»: