Ինժեներները ստեղծել են ռոբոտ-միջատ, որը չի խորտակվում ջրում, եւ ավելին, այն թռչկոտում է ջրային մակերեսի վրա։ Մոդելի նկարագրությունը հրապարակվել է ACS Applied Materials & Interfaces ամսագրում:
Ամերիկյան քիմիական միության կայքում նշված է, որ նախագիծը հիմնված է ծակոտկեն նիկելային փրփուրի օգտագործման վրա, որն ունի ընդգծված հիդրոֆոբ (ջրամերժ) հատկութուններ: Դրանով ծածկված են ռոբոտի վեց «թաթիկները», ինչն էլ նրան թույլ է տալիս չխորտակվել: Դրանից չորսը հենակետային են, մյուս երկուսն օգտագործվում է թռիչքի համար:
Ռոբոտը, որի քաշն ընդամենը 11 գրամ է, կարող է թռնել 14 սանտիմետր բարձրության եւ 34 սանտիմետր երկարության վրա:
Գիտնականներն ապացուցեցել են, որ թռիքչներն ապահովում է հիդրոֆոբ հատկությունը, առանց դրա ռոբոտը կկարողանա միայն շարժվել։