Զբոսաշրջային սեզոնի պիկը որոշ ճշգրտումներ է մտցրել երեւանյան մարմնավաճառների ծառայությունների գներում: Այդ է ցույց տալիս NEWS.am-ի հարցախույզը մարմնավաճառների շրջանում:

Երեւանյան մարմնավաճառներին պայմանականորեն կարելի է  բաժանել  2 հիմնական խմբի: Առաջին խումբն իրենց ծառայություններն առաջարկում են փողոցում, երկրորդ խումբն աշխատում է կանչերով: Այս երկրորդ խմբի մարմնավաճառներն էլ հիմնականում բարձրացրել են գները: Պատճառը` արտասահմանցի զբոսաշրջիկների կողմից պահանջարկի աճն է: 23-ամյա Նատա անունով մարմնավաճառն ասաց, որ նախկին 30-40 հազարի փոխարեն ներկայումս վերցնում է 60 հազ. դրամ` 1.5 ժամվա հաշվարկով: Ընդ որում` հաճախորդներն ավելացել են` ի հաշիվ եվրոպացի զբոսաշրջիկների: Զբոսաշրջիկների հետ սովորաբար կապվում է հյուրանոցների անձնակազմի միջոցով: Օգնում է այն հանգամանքը, որ անգլերեն հասկանում է եւ բացատրվում:

Հատկապես ակտիվ են գերմանացի զբոսաշրջիկները: Դա, թերեւս, պատահական չէ` մարմնավաճառության օրինականացումից հետո այդ երկրում մարմնավաճառների ծառայությունները թանկացել են: ԱՊՀ պետություններից այցելողները (հատկապես Ղազախստանից եւ Միջին Ասիայից) նույնպես ակտիվորեն օգտվում են մարմնավաճառների ծառայություններից:

Հայաստան այցելող զբոսաշրջիկները խուսափում են փողոցից մարմնավաճառ վերցնել, այդ պատճառով այդ կոնտինգենտի մոտ գնային լուրջ փոփոխություններ չկան: Երեւանյան լճի մոտ կանգնող աղջիկներից մեկն իր ծառայությունն առաջարկեց 20 հազար դրամով` նշելով, որ «ժամ չի դնում»: Հարցին, թե արդյո՞ք թանկացրել է գինը, պատասխանեց. «միշտ էլ էտա եղել»:

Այրարատ կինոթատրոնի մոտ հավաքվող մարմնավաճառների ծառայություններն ավելի էժան են: Այստեղ հիմնականում հավաքվում են արտաքին տվյալներով առանձնապես չփայլող աղջիկները, որոնց հիմնական հաճախորդները դեռահասներն են ու սոցիալական ավելի ցածր աստիճանում գտնվողները: Նրանցից մեկը (նշենք, որ բոլոր մարմնավաճառներն էլ ներկայանում են կեղծանուններով) մեկ ժամվա համար պահանջեց 10 հազ. դրամ, իսկ 14 հազար դրամի պարագայում խոստացավ ապահովել եւ տաքսին, եւ հյուրանոցը եւ պահպանակը: Այս տարածքում կան նաեւ աղջիկներ, որ 15 հազար դրամ են պահանջում (առանց հավելյալ ծառայությունների):