Ջուլիան Ասանժի մայրը մեկնել է Էկվադոր, որի Լոնդոնում գտնվող  դեսպանատունը ժամանակավոր ապաստան է տվել  WikiLeaks-ի սկանդալային հիմնադիրին, ով թաքնվում է բրիտանական արդարադատությունից:

Ինչպես հաղորդում է CNN-ը, Քրիսթին Ասանժը մայրաքաղաք Կիտոյում կհանդիպի հանրապետության ղեկավարության հետ` որդու համար քաղաքական ապաստան խնդրելու համար: «Անշուշտ, նախագահ Ռաֆայել Կորեան եւ նրա օգնականները կընդունեն միակ ճիշտ որոշումը»,-ասել է Ասանժի մայրը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Ջուլիան Ասանժը, որին սպառնում է  էքստրադիցիա Շվեդիա, հուլիսի 19 –ին ապաստան էր խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից: