Բջջային հեռախոսների ֆիննական արտադրող Nokia-ն հայտարարել է  Ֆինլանդիայում հեռախոսների հավաքման իր վերջին գործարանի փակման մասին:  Այդ հարկադրված քայլը պայմանավորված է վերկառուցման ծրագրի իրականացմամբ:

Ինչպես հաղորդում է  Iphone-mods.ru-ն, վերակառուցման ընթացքում մինչեւ հաջորդ տարեվերջ  Nokia-ի գործարաններում մոտ 10 հազ. աշխատատեղ կկրճատվի: Բացի այդ, ֆիննական ընկերությունը ծրագրում է փակել Կանադայում եւ Գերմանիայում գտնվող գիտատեխնիկական կենտրոնները:

Ըստ Neowin կայքի, եթե անգամ Nokia-ին հաջողվի ջրի երես մնալ, գրեթե անհնար կլինի վերականգնել արտադրությունը Ֆինլանդիայում: Ցավալի է արձանագրել,որ երբեմնի ուժեղագույն ընկերությունը տանուլ է տալիս iOS եւ Android սարքավորումների հետ պայքարում: