«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) շարունակում է Հայաստանի տարածաշրջաններում ԱՀԿ-ների եւ բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները: Աշնանը  ընկերությունը կավարտի Կոտայքի մարզ Արզնի գյուղի ավելի քան 1000 բաժանորդի թվային հեռախոսակայանին միացնելու աշխատանքները, ինչը թույլ կտա ապահովել քաղաքի բնակիչներին թվային ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով:

«Բարձր տեխնոլոգիական սարքավորումների ներդրումը եւ ցանցի արդիականացումը մեր ընկերության զարգացման ռազմավարության գլխավոր գերակայությունն է: Մենք շարունակում ենք աշխատել մեր ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ, իսկ լարային ցանցում կատարվող ներդրումներն ուղղված են  ձայնային ծառայությունների որակը բարելավելուն եւ գերարագ ինտերնետ հասանելիության բարձրորակ ծառայությունները  հասանելի դարձնելուն ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաեւ բոլոր բնակավայրերում», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ 2012 թվականի հուլիս ամսվա դրությամբ  թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 83 տոկոսը, բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ,  իսկ օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը գերազանցում է 2770 կմ: