Քիմ Քարդաշյանին բազիցս են համեմատել հոլիվուդյան մյուս գեղեցկուհիների, օրինակ՝ Էլիզաբեթ Թեյլորի հետ։ Այս անգամ Քիմն ինքն է իրեն համեմատել մի քանի այլ հայտնի կանանց հետ, եւ համեմատական լուսանկարները «լցրել» Twitter։

Քիմը համոզված է, որ Սոֆի Լորենի հետ կարող է համեմատվել ուռուցիկ շրթունքներով, նշաձեւ աչքերով, երկար թարթիչներով ու երկար սեւ ու ալիքավոր մազերով։

Մյուս նկարներից մեկում Քիմի ընկերուհին համեմատել է նրա Մադոննայի հետ։ Մեկ այլ նկարում Քիմը երեկոյան շքեղ զգեստով է, որի շղթան ամբողջությամբ արձակված է, սական զգեստը շարունակում է ծածկել մարմինը, որովհետեւ Քիմի «հարստությունը» թույլ չի տալիս զգեստին իջնել ցած։  Այս նկարը մեծ իրարանցում է առաջացրել Twitter-ում Քիմի միլիոնավոր երկրպագուների շրջանում։