Սահմանում իրավիճակը կայուն է` աշխատանքային եւ առօրյա: Այս մասին հայտնել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ  սահմանապահ վարչության ղեկավար գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը` հանդիպելով լրագրողներին ` Արմավիրում նորակոչիկների երդման արարողության ավարտից հետո (ֆոտոռեպորտաժ):

Պատասխանելով սահմանապահների պատրաստվածությանը վերաբերող  հարցին` Վիկտոր Վլասովը նկատել է, որ պատրաստվածությունը «գոհացուցիչ  է եւ աչքի է ընկնում բարձր պատասխանատվությամբ»:

«Տղաներն այստեղ են 1,5-2 ամիս, սակայն արդեն տիրապետում են այն նվազագույն հմտություններին, որոնք անհրաժեշտ է իրականացնել պետական սահմանի վրա: Ուսումը կշարունակվի եւ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ամբողջական ուսումից հետո, նրանք կկանգնեն պետական սահմանի պաշտպանությանը»,- նշել է գեներալ-լեյտենանտը:

Խոսելով սահմանապահ ծառայության դժվարությունների մասին` Վիկտոր Վլասովը հիշեցրել է, որ բոլոր տարիների սահմանապահները իրենց ներդրումն են ունեցել սահմանների պահպանության հարցում: «Հայրենական մեծ պատերազմի տարիներին, որքան զոհ են տվել սահմանապահները, ու հենց նրանք են իրենց վրա վերցրել առաջին հարվածը: Այսօրվա սահմանապաներին նույնպես բաժին է ընկել ոչ պակաս դժվարություններ: Սահմանի վրա ծառայությունը շարունակվում է  ամեն օր, ամեն ժամ ու ամեն րոպե».- ընդգծել է սահմանապահ վարչության ղեկավարը: