Կաբո Վերդեի քաղաքացիները փորձել են Հայաստանից Թուրքիա անցնել: Այդ մասին այսօր` օգոստոսի 4-ին, մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ-ի Սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը` զորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունից հետո:

«Երկու շաբաթ առաջ ձերբակալվել էին Կաբո Վերդե պետության երկու քաղաքացիներ, որոնք փորձել էին անցնել Թուրքիա:

Սահմանախախտները ձերբակալվել են եւ արտաքսվել իրենց երկիր», - նշել է Վիկտոր Վլասովը: Ըստ նրա` այս տարի Թուրքիայի կողմից էլ են խախտումներ եղել, հատկապես տնտեսական-կենցաղային նպատակներով: Բոլոր փորձերը  հաջողությամբ կանխվել են: Սահմանապահ վարչության  ղեկավարի հրահանգով սահմանապահները պարգեւատրվել են: 

Հիշեցնենք, որ Հայաստանում ռուս սահմանապահները ծառայում են Թուրքիայի եւ Իրանի սահմանին: Հայ-թուրքական սահմանի երկարությունը 270 կմ է, հայ-իրանականինը` 35 կմ: