Ամերիկյան ավիատիեզերական  գործակալությունը (NASA) մասնավոր ընկերություններին խոստացել է վճարել 1,1 միլիարդ դոլար` այն  տիեզերանավերի զարգացման և փորձարկման համար, որոնք պետք է փոխարինեն կիրառությունից դուրս մնացած տիեզերանավերին:

Ամենամեծ  մասնաբաժինը կստանա Boeing ընկերությունը, որը  460 միլիոն դոլարի օգնությամբ  պետք է  վերանորոգի CST-100 տիեզերական  պարկուճները: Այս սարքը ի վիճակի է տեղափոխել  միանգամից 7 տիեզերագնաց և կատարել կարճատեւ տիեզերական արշավներ:

Եւս 440 միլիոն NASA-ն կտա կալիֆորնիական SpaceX ընկերությանը, որը արբանյակների պատրաստման մասնավոր գործում տպավորիչ հաջողություններ է գրանցել: Այս ընկերության կողմից ստեղծած  Dragon տիեզերանավը այս տարվա հունիսին թռիչք է կատարել Միջազգային տիեզերակայանից եւ հաջողությամբ ետ է վերադարձել:

Մնացած 213 միլիոնը հատկացվել է քիչ հայտնի Sierra Nevada ընկերությանը, որը աշխատում է նոր Dream Chaser շաթլի վրա: Շաթլը հաշվակված է 7 հոգանոց անձնակազմի համար եւ դեռեւս գտնվում է մշակման փուլում: Ինչպես խոստանում են ընկերությունում, այն ամբողջովին պատրաստ կլինի 2016թ-ին:

Space Shuttle ծրագրի ավարտից հետո Միացյալ Նահանգներում  այլեւս չեն մնացել սեփական արտադրության տիեզերանավեր, այդ պատճառով ներկայումս ամերիկացի  տիեզերագնացներին  Միջազգային տիեզերակայան են հասցնում ռուսական «Սոյուզ» մակնիշի տիեզերանավերը: