Պերուի Անկաշ նահանգում պղնձի թունավոր խտանյութի արտահոսքի արդյունքում 100-ից ավելի մարդ է տուժել:

Թունավոր գոլորշու պատճառով 140 մարդ շնչուղիների վնասվածքով հոսպիտալացվել է, գրում է «Ռոսբալտը»:

Արտահոսքը տեղի է ունեցել տեղի հանքահորերից մեկում խողովակը պայթելու հետեւանքով: Տուժածների մեծամասնությունը  փրկարարներ եւ կամավորներ են, որոնք օգնում էին վերացնել արտահոսքի հետեւանքները: Հայտնվում է, որ հանքավայրի ղեկավարությունը աշխատողներին պաշտպանիչ հագուստ չի տրամադրել, ինչն էլ հանգեցրել է մեծաթիվ տուժածների:

Հանքատերերի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: