Գործընկերոջ` Սերգեյ Սվետլակովից հետո ամուսնալուծության փաստաթղթեր է ներկայացրել Իվան Ուրգանտը: Ըստ լուրերի` պատճառն Իվանի չափազանց լարված գրաֆիկն է:
Նատալյան դժգոհ է, որ ամուսինը քիչ ուշադրություն է դարձնում ընտանիքին:Զույգի ընկերները հուսով են, որ նրանց 4-ամյա դուստրը` Նինան ծնողներին կստիպի մտածել եւ չամուսնալուծվել, հաղորդում է «Պապարացին»:Իվանն իր դասընկերուհու` Նատալյա Կիկնաձեի հետ ամուսնացել է 2007 թ-ին` բոլորից գաղտնի: Մինչ միասին ընտանիք կազմելը, նրանցից յուրաքանչյուրն արդեն մեկ անգամ ամուսնացած է եղել: Հիմա ընտանիքը հարաբերությունների ճգնաժամ է ապրում: