Սոցիալական Twitter ցանցում օգոստոսի 6-ին Ռուսաստանի ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւի անունից միկրոբլոգ է ի հայտ եկել, որտեղ տեղեկատվություն է եղել Բաշար Ասադի մահվան մասին:

«Ռուսաստանի կառավարությունը պնդում է, որ Բաշար Ասադը սպանվել է այսօր Լաթաքիայում կնոջ եւ եւս երկու հոգու հետ»,-նշված է եղել MiniInterRussia աքաունտում` իբր վկայակոչելով Դամասկոսում Ռուսաստանի դեսպանին:

Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից սակայն հայտնել են, որ նախարար Կոլոկոլցեւը ոչ մի սոցիալական ցանցում աքաունտ չունի:

Նախարարության կողմից հերքումից հետո, միկրոբլոգում տեղադրվել է հաղորդագրություն, որում խոստովանվում է, որ  այն կեղծ է: Էջի հեղինակը պնդում է, թե ինքը իտալացի լրագրող է, հայտնում է «Լենտան»: