Նատալի Փորթմանը կրկին դարձել է Christian Dior-ի դեմքը, նա գովազդում է տոնային  «Diorskin Nude» քսուքը, որն ընդգծում է մաշկի բնական գեղեցկությունը: 

Մարիո Սորենտիի հեղինակած լուսանկարներում Փորթմանը մերկ է, սակայն նրա կուրծքը թաքնված է, մի դեպքում երկար մազերով, մյուս դեպքում` բազմոցի ծածկոցով, որի վրա պառկել է  դերասանուհին, հայտնում է newsru.com-ը:

Հիշեցնենք, որ այդ նկարների հրապարակման նախօրեին` օգոստոսի 5-ի գիշերը, Փորթմանն ամուսնացել էր իր երեխայի հոր` պարուսույց Բենջամին Միլպիեի հետ:

Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել գիշերը` Կենտրոնական Քալիֆորնիայի քիչ բնակեցված վայրերից մեկում: Նատալին եւ Բենջամինն ամուսնացել են հրեական ավանդույթով: