Մադոննան Մոսկվայի համերգի ժամանակ իր հիթերից մեկը կատարել է Pussy Riot-ի դիմակով: Բեմում նա եղել է կրծկալով, իսկ մեջքին սեւ գրիչով գրված է եղել խմբի անունը:
Մինչ այդ նա հանդես էր եկել աղջիկների պաշտպանությամբ, հայտնում է «Ռուսսկայա սլուժբա նովոստեյը»:
«Ես շնորհակալ եւ երջանիկ եմ, որ Ամերիկայից եմ, որտեղ ազատ ենք: Հենց դա է ժողովրդավարությունը: Ես ազատություն եմ խնդրում Pussy Riot-ի աղջիկների համար», - ասել է Մադոննան:
Հետո նա կատարել է իր հիթերից մեկը` «Like аVirgin»` հագնելով սեւ դիմակ, իսկ մեջքին գրած է եղել Pussy Riot:
«Այս երեկո, ինչպես եւ մյուս երեկոներին, ես սիրում եմ վտանգը», - բացատրել է երգչուհին:
Երկժամանոց համերգն ավարտվել է «When you call my name» երգով, որը երգչուհին երգչախմբի հետ է կատարել, որոնք հագած են եղել սեւ սքեմներ կարմիր խաչերով: