Լեռնային Ղարաբաղում ընտրությունները քիչ ուշադրության արժանացան, սակայն ավելիին էին արժանի: Չճանաչված Լեռնային Ղարաբաղի ոչ մեծ տարածում, որը դե յուրե համարվում է Ադրբեջանի մասը, հատկապես իրեն լավ դրսեւորեց ընդդիմության թեկնածուն: Այս մասին «The National Interest»-ում հրապարակված հոդվածում գրում է Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը:

Հեղինակը նշում է, որ առանց որեւէ քաղաքական կուսակցության օգնության Վիտալի Բալասանյանն ստացել է ձայների 32%-ը: «Տպավորիչ էր, թե ինչպես իրեն դրսեւորեց Բալասանյանը ընտրություններին: Նախկին ԽՍՀՄ շատ երկրներում  ընդդիմության թեկնածուները ձայների մեկ երրորդը չեն ստանում»,-գրում է  վերլուծաբանը:

Նրա խոսքով`  թեկնածուների տեսակետներն արտաքին քաղաքականության եւ անվտանգության  հարցերում չէին տարբերովւմ: Երկու հիմնական թեկնածուներն էլ այն տեսակետն ունեին, որ Լեռնային Ղարաբաղը պետք է անկախ պետություն լինի: Դրանք տարբերվում էին ներքին քաղաքականության հարցերում, «ընտրողների մեծ մասի դժգոհությունը վարչապետ Արա Հարությունյանից էր, հատկապես Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունիի շրջաններում, որտեղ սոցիալ-տնտեսական հարցերն ավելի սուր են»:

«Ղարաբաղի ընտրությունները հետաքրիր միտում մատնանշեցին. Հետխորհրդային տարածքում ամենամրցակցային ընտրություններն անցկացվում են չճանաչված կամ մասնակի ճանչված տարածքներում»,-գրում է դե Վաալը` հիշեցնելով նմանատիպ սցենարները Մերձդնեստրում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում:

Վերլուծաբանը դա բացատրում է նրանով, որ այդ տարածքներում պետականությունը նկատելիորեն թույլ է եւ հանրության շարքային անդամներն ավելի ինքնուրույն  են եւ ավելի քիչ զգայուն ճնշումների նկատմամբ: