Թիմուր Յունուսովը`հայտնի ռեփեր Տիմատին, գրանցել է «#Դավադոսվիդանյա» ապրանքանիշը` փողոցային ոճի երիտասարդական հագուստի համար:

«#Դավայդոսվիդանյա» ապրանքնանիշի հագուստը կունենա  միջին գնային ցուցանիչ`  մեկ ապրանքի համար նախատեսելով 2-3 հազար ռուբլի: Հագուստից բացի բրենդը գրանցվել է նաեւ կոշիկների, գլխարկների, ճամպրուկների, անձեւանոցների, ձեռնափայտերի, ժամացույցների, ոսկերչական զարդերի եւ բիժուտերիայի, մտրակների, ձիերի հանդերձանքի համար, հայտնում է «Իզվեստիա»-ն` վկայակոչելով Տիմատիի տնօրեն Պավել Կուրյանովի խոսքը:

«#Դավայդոսվիդանյա» բառակապակցությունը Ռունետում նշանավոր է դարձել ադրբեջանցի եղբայրների`  Ինտագիմ եւ Էխտիմար Ռուստամովների մեյխանայի շնորհիվ, ովքեր  2011թ-ի նոյեմբերին հարսանիքի ժամանակ «կարդացել» են այն:

Մեյխանայի տեսագրության հեղինակը`լրագրող Գիլալ Մամեդովը, հետագայում ձերբակալվել է հերոյին պահելու կասկածանքով: Որոշ ժամանակ անց Տիմատին նույն «#Դավայդոսվիդանյա» կրկներգով նկարահանել է նմանակող տեսահոլովակ` Ֆիլիպ Կիրկորովի հետ վեճից հետո: