Իրանում քիչ առաջ ուժգին երկրաշարժ է եղել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իրանի հյուսիս-արեմտյան հատվածում, Թավրիզ քաղաքի մերձակայքում, Հայաստանի Կապան քաղաքից 100 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,6 մագնիտուդ, իսկ խորությունը 67 կմ:

Երկրաշարժը լրջորեն զգացվել է Հայաստանի հարավային հատվածում, անգամ Երեւանում:

Հետցնցումներ են եղել նաեւ Թավրիզ քաղաքից 59 կմ հեռավորության վրա` 6,5 եւ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ, 9,7 կմ խորության տակ: