Պամելա Անդերսոնը իր հայրենի Բրիտանական Կոլումբիայի բոլոր քաղաքներին կոչ է անում ստորագրել  նոր կանադական օրենքը` շնաձկների լողաթեւերից պատրաստված ցանկացած արտադրանք արգելելու մասին:

Կենդանիների պաշտպանության հարցերով զբաղվող դերասանուհին ուրախ է, որ անցած տարի Տորնոտոյի խորհուրդը  քվեարկել էր ռեստորաններում այնպիսի կերակրատեսակների մատուցումն արգելելու օգտին, ինչպիսին էր շնաձկի լողաթեւից պատրաստված ապուրը: Նա ցանկանում է, որ Տորնոտոյի օրինակին հետեւեն նաեւ Ռիչմոնդն ու Լենգլին: Նոր օրենքը ուժի մեջ կմտնի հաջորդ ամսին, սակայն այն պետք է հավանության արժանանա մունիցիպալ մակարդակով, գրում է  MIGNews-ը:

«Որսանոլվ շնաձկներին, կտրելով նրանց լողաթեւերը, իսկ հետ նորից նետել օվկիանոս, որպեսզի շնաձկները տառապանքով մահանան` ուղղակի սրասափեի է»,-ասել է Անդերսոնը «Global Toronto» թերթին: