16-րդ թաղամասում` Գեւորգ  Չավուշի նկարի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը կրակ է արձակել օդ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից:

Նրանց փոխանցմամբ` Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության մի հրաձիգ հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 23-ին 16-րդ թաղամասի Գեւորգ  Չավուշի նկարի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը կրակ է արձակել օդ, ձեռքով հարվածել է իր դեմքին, իր մոտից հանելով չպարզված տեսակի ատրճանակ, կրակ է արձակել օդ, ապա` զենքը պահելով իր դեմքին դիմել է փախուստի:

Նույն օրը պարզվել է, որ անհայտ անձը Բաշինջազյան թաղամասի 31-ամյա բնակիչ Վահան Հարությունյանն է: Ոստիկանության փոխանցմամբ`  նշանակվել են փորձաքննություններ, ձեռնարկվում են միջոցառումներ` Հարությունյանին եւ ատրճանակը հայտնաբերելու կապակցությամբ:

Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն: