Հոլիվուդյան դերասանուհի Միլա Կունիսն արժանացել է աշխարհի ամենասեքսուալ կին կոչմանը: Նման տիտղոսի նրան արժանացրել է Esquire ամսագիրը: Կիսամերկ Կունիսի լուսանկարները հայտնվել են տղամարդկանց ամսագրի նոյեմբերյան համարի տիտղոսաթերթին:
Esquire-ը Միլա Կունիսին անվանել է ոչ միայն ամենագեղեցիկ, այլեւ ամենահամառ եւ ինքնավստահ, նաեւ` զվարճալի կինոդերասանուհի: Ամսագրի հետ զրույցում դերասանուհին հայտարարել է, որ իրեն այնքան էլ ուրախ մարդ չի համարում, պարզապես կարողանում է կատակը ճիշտ ներկայացնել, հայտնում է «lenta.ru»-ն:
2011 թվականին Esquire-ը մոլորակի ամենասեքսուալ կին էր ճանաչել երգչուհի Ռիհանային: Մեկ տարի առաջ էլ այդ կոչմանն արժանացել էր դերասանուհի Մինկե Կելին:
Միլա Կունիսը կինոյում իր կարիերան սկսել է 9 տարեկանից: Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Սիրո համաճարակ», «Լատինական սիրեկանը», «Մաքս Փեյն», «Իլայի գիրքը», «Ընկերական սեքս», «Երրորդն ավելորդ է» եւ այլն: