Թբիլիսիի բնակիչը մեքենայում ծագած վեճի ընթացքում դանակահարել է  կնոջը, հետո, կնոջ դիակը մեքենայում, գնացել եւ հանձնվել է ոստիկանությանը: Դեպքը կատարվել է այսօր՝ մարտի 26-ին:

«Ռուսթավի 2» հեռուստաալիքը, որին վկայակոչում է «Նովոստի Գռուզիան», հաղորդել է, որ տղամարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել: Վեճը խանդի հողի վրա է եղել: