Հանրահայտ Yahoo որոնողական համակարգի գովազդային սերվերները վերջին օրերի ընթացքում տարածել են վնասակար ծրագրեր, հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան երկու ընկերություններ՝ Fox IT եւ Surfright-ը: Արդյունքում՝ վարակվել են հարյուր հազարավոր համակարգիչներ, փոխանցում է Forbes-ը:

Yahoo-ում գովազդային հայտարարությունների վրա քլիք անելիս համակարգիչների վրա ներբեռնվել են էքսփլոյթեր՝ վնասակար կոդեր, որոնք օգտագործվում են վարակիչ ծրագրերում:

Fox IT-ի հաշվարկներով՝ Yahoo-ի էջից վիրուսներն ուղարկվել են ժամում 300 000 հազար համակարգիչների, սակայն դրանցից վարակվել են 27 000 հազարը: