ՀՀԿ-ն երեկ նախընտրական շտաբի նիստ է գումարել: Այդ կապակցությամբ թերթը գրում է. «ՀՀԿ շտաբի նիստին մասնակցել են ոչ միայն Հովիկ Աբրահամյանն ու Միքայել Մինասյանը, այլ նաեւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը եւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Վերջինս ի դեպ ՀՀԿ անդամ չէ, եւ դեռ շաբաթներ առաջ, երբ խոսվում էր նրա պաշտոնանկության մասին, ԱԺ այն ժամանակվա դեռւս գործող նախագահ Հովիկ Աբրահամյանը ասել էր. «Արմեն Գեւորգյանը շտաբում աշխատելու է ինձ հետ: Երեւի շտաբի պետի տեղակալ կլինի»: