Ցանկացած բարեփոխում պահանջում է ինչպես մտավոր, այնպես էլ նյութական ռեսուրս: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով Բրյուսելում ընթացող ճեպազրույցի ժամանակ` Հայաստանի` ԵՄ-ից ունեցած ակնկալիքների մասին հարցին, որը, նախագահի խոսքով, հիմնված է «ավելին (օգնություն, ինտեգրացիա) ավելիի (ժողովրդավարական բարեփոխումներ) դիմաց» սկզբունքի վրա:

Նրա ներկայացմամբ, այն դեպքում, եթե բարեփոխումներն արագ ընթանան, քան ակնկալվում է, Հայաստանն ակնկալում է լրացուցիչ ռեսուրսները, որոնք կարագացնեն ռեֆորմների կազմակերպումը:

Մեկնաբանելով հարցը` Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ ԵՄ-ի` «նոր պատասխան հարեւան երկրներում կատարվող փոփոխություններին» անվանումը կրող հարեւանության քաղաքականությունը, որը ենթադրում է լրացուցիչ ֆինանսական օգնության տրամադրում, կարող են ձեռք բերել այն երկրները, որոնք աշխատում են ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ու ազատությունների ուժեղացման ուղղությամբ: «Լրացուցիչ միջոցներ կարող են ձեռք բերվել 2012-ին»,-հայտարարել է նա: