Մեկնաբանելով ՀԱԿ-ի հայտարարությունը, թե իշխանության հետ երկխոսության ընթացքում իրենք ունեն միայն մեկ օրակարգ` արտահերթ ընտրությունները, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը երեկ նկատել է. «Այդպիսի բան չի լինելու Հայաստանում, որովհետեւ դրա համար քաղաքական նախադրյալներ չկան: Արտահերթ ընտրությունների հիմքեր լինում են, եթե Հայաստանում երկու հսկայական ուժ` իշխանություն եւ ընդդիմություն ուժերը համարյա իրար հավասար կանգնած լինեին, ոնց որ ռուսները ասում են` «ստենկա նա ստենկու»: Հիմա այդպիսի իրավիճակ չկա... Ինչո՞ւ պիտի գնան արտահերթ ընտրությունների: Բացարձակապես հասկանալի չէ»: