Թերթը գրում է, որ գեներալ Մանվել Գրիգորյանի մերձավորներից տեղեկացել է, որ ԱԿՄ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու դիմաց Գրիգորյանը ոչ միայն կընդգրկվի ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում եւ կընտրվի պատգամավոր, այլեւ պաշտոն կստանա խորհրդարանում: «Զորավար Մանվելն ասել է, որ  իրեն ընտրելու են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ, ինչը հնարավորություն կտա լիովին նվիրվել օրինաստեղծ գործունեությանը»,- գրում է «Հրապարակ»-ը: