Թերթն անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, ըստ որի` անիմաստ է իշխող կոալիցիայից դուրս գալը, եթե մայիսի 6-ից կոալիցիան այսպես թե այնպես կդադարի գոյություն ունենալ: 

«Բայց խնդիրն այստեղ փոքր-ինչ այլ է, քան քաղաքական կոալիցիան: Խնդիրը այդ կոալիցիայի շրջանակում 2011թ. փետրվարի 17-ին ստորագրված հուշագիրն է, որով կան մայիսի 6-ից այն կողմ գնացող թիրախներ, Մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ստորագրել է մի փաստաթուղթ, որով պարտավորվում է գալիք նախագահական ընտրություններում պաշտպանել գործող նախագահի թեկնածությունը, իսկ գալիք նախագահական ընտրությունները մայիսի 6-ից հետո են: Միեւնույն ժամանակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հայտարարել, որ փետրվարի 17-ի այդ հայտնի կոալիցիոն հուշագիրը չեղյալ  է համարվում, կամ ինքը հետ է կանչում իր ստորագրությունն այդ հուշագրից:

Այդ ամենը հուշում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական առումով անպատասխանատու քաղաքական ուժ է եւ հրապարակային տեսանկյունից մասնագիտացած է ընդամենը բարեգործությունների վրա...»,- գրում է «Ժամանակ» թերթը: