Թերթին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, որը վերջին օրերին գտնվում էր Բրյուսելում, որոշել է խորհրդարան անցնելու դեպքում հրաժարվել պատգամավորական մանդատից:

«Համենայնդեպս, Սարգսյանի կուսակիցներն ամենուր հայտարարում են, որ իրենց կուսակցության առաջնորդը միայնակ չի մտնելու խորհրդարան, քանի որ նրա պայքարն այդ մանդատի համար չէ: Այդպիսով՝ «Հանրապետություն»-ն ինքնըստինքյան ընտրություններից հետո դուրս կգա նաեւ Հայ ազգային կոնգրեսի կազմից:

Լուրի առնչությամբ անձամբ Սարգսյանից չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ, քանի որ նա արդեն հայտարարել է, որ մինչեւ ընտրությունները ոչինչ չի խոսելու: Ու այս պահվածքը եւս որոշակի վերաբերմունք է ընտրությունների ու դրանց ելքի նկատմամբ: