Ինչպես հայտնի է, վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն հանդիպել է ՀՀԿ, ՕԵԿ եւ ԲՀԿ ներկայացուցիչների հետ եւ քննարկել խորհրդարանին ներկայացվելիք կառավարության ծրագրի որոշ մանրամասներ: Մնում են ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը:

Եթե առաջին երկուսին առաջարկներ արվել են, ապա ՀԱԿ-ի հետ նույնիսկ պայմանավորվածություն չկա:

Կամ վարչապետ Տիգրան Սարգսյանը չի կարեւորում ՀԱԿ տեսակետը, կամ էլ նախապես պատկերացնում է, թե ինչպիսին է լինելու իր  ծրագրի նկատմամբ վերաբերմունք, գրում է «Հրապարակը»: