«Երկիրը» գրում է, որ արդեն հուլիսից քաղաքական գործիչները կգնան արձակուրդ, եթե, իհարկե, արդեն չեն գնացել, եւ քաղաքական դաշտում զարգացումները հավանաբար կլինեն աննշան: Այս ամռանը քաղաքական գործիչները լավ կհանգստանան անցած խորհրդարանական ընտրություններից եւ ուժերը կհավաքեն նախագահական ընտրությունների համար, իսկ արդեն սեպտեմբերից, ինչպես ասում են, կանցնեն գրոհի:

Թղթակցի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանն առաջիկայում դեռ չի պատրաստվում հանգստանալ, բայց թիմը կհանգստանա: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի համար, նրա մամլո խոսնակը տեղեկացմամբ, առաջիկայում սպասվում է ակտիվ աշխատանքային շրջան, առիթը` սպորտն է, իսկ ավելի հստակ` Լոնդոնի օլիմպիական խաղերը:

Գագիկ Ծառուկյանն, ամենայն հավանականությամբ, հանգստի կմեկնի օգոստոսին, իսկ թե որտե՞ղ, դեռ հստակ չէ»: