Այսօր ՀՀ ոստիկանությունում տեղի է ունենալու Կոլեգիայի նիստ, որին մասնակցելու է նաեւ Սերժ Սարգսյանը: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«Բացառված չէ, որ նիստը հետաքրքիր զարգացումներ գրանցի: Բանն այն է, որ տեւական ժամանակ է խոսակցություններ են շրջանառվում, թե լարված հարաբերություններ են ՀՀ ոստիկանապտ Վլադիմիր Գասպարյանի եւ Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի միջեւ:

Չի բացառվում, որ այսօրվա նիստին վճռվի Ներսես Նազարյանի հարցը եւս: Սերժ Սարգսյանը նիստին մասնակցելու է հենց այդ առաքելությամբ: Խոսակցություններ կան, որ Նազարյանը պարզապես ժամանակավոր կլքի համակարգը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: