Թերթը գրում է. «Երեկ փորձեցինք ճշտել, թե ուր են գնալու «մի կտոր հաց ուտելու» Մանվել Բադեյանի հետ գրազը կրած Գառնիկ Իսագուլյանը ու ՀՀԿ-ական թափորը, որովհետեւ Վիտալի Բալասանյանն ստացել է ոչ թե վեց-յոթ-տասը տոկոս, ինչպես կանխատեսել էր Բադեյանը, այլ «քառասուն-երեսուն, լավ` քսան տոկոս», ինչպես գրազ գալիս ասել էր Իսագուլյանը:

Նախ պարզվեց, որ երեկ Իսագուլյանի համար կրկնակի տոն է. նրա դստեր նշանդրեքն էր նաեւ. «Գլուխս խառն է, Բադեյանը պետք է որոշի հանդիպման վայրը, ժամանակը եւ «զենքի տեսակը»:

«Լրիվ խայտառակ եղա,- անկեղծորեն խոստովանեց Բադեյանը,- չնայած` մեկ-մեկ էլ կարելի է սխալվել, ինչ կըլնի՞ որ, լրիվ պատրաստ եմ սխալիս ջառմեն քաշել»,- գրում է «Հրապարակը»: