Քաղաքական դաշտում տեղ գտած ակտիվ խոսակցությունների համաձայն, օգոստոսի սկզբին Մարսել քաղաքում տեղի է ունենալու հանդիպում Ռորերտ Քոչարյանի ու գործարար շրջանակները ներկայացնող պատգամավորների միջեւ: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«Պատգամավորներից զատ այդ հանդիպմանը մասնակից են լինելու նաեւ ներկայիս տեղական իշխանիկներից մի քանիսը, որոնք իրենց քաղաքական կարիերան սկսել են հենց Սեդրակիչի օրոք: Իսկ նախատեսված հանդիպումը բարձր մակարդակով անցկացնելու համար երկարամյա տեղական իշխանիկներից երկուսը արդեն իսկ գտնվում են Ֆրանսիայում սրտատրոփ սպասելով այդ «պատմական» հանդիպմանը: Ի դեպ, երկակի խաղ տվող տեղական իշխանիկներից ոմանք էլ այս օրերին իրենց շրջապատի միջոցով փորձում են ֆոն ստեղծել, թե իրենք գնացել են Ֆրանսիայում գտնվող իրենց սեփական առանձնատներում գոնե մի տասը օրով ամառային հանգիստը վայելու: Լուրեր կան, որ այդ «պատվիրակության» մեջ ընդգրկված է նաեւ Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը` Աբրիկը, որն այս ընտրություններում ՀՀԿ-ի համար հավաքած ձայների քանակով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին համարյա «տվեց-անցավ»»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: