Թերթը գրում է, որ ՀՀԿ-ական պատգամավոր, Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի կնոջը՝ Թամարա Գեւորգյանին, երեկ ազատել են Թալինի հիվանդանոցի տնօրենի պաշտոնից:

«Մի քանի տարի առաջ էլ էին նրան ազատել պաշտոնից՝ չարաշահումների համար, հետագայում, Սարգիս Սահակյանի նշանակվելուց հետո, նա վերականգնվեց իր աշխատանքում: Իսկ երեկ նրան նորից են ազատել աշխատանքից, բնականաբար՝ քաղաքական հողի վրա, քանի որ Թալինի քաղաքապետի ընտրություններում մարզպետի ու Մնացականյանի շահերը բախվել են. նրանք տարբեր թեկնածուների են պաշտպանում:

Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Մնացական Մնացականյանը: «Ազատումն արդյո՞ք քաղաքական աստառ ունի, հաշվի առնելով օգոստոսի 5-ին Թալին քաղաքում սպասվող քաղաքապետի ընտրություններին Մնացական Մնացականյանի դիրքորոշումըե հարցին ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Ոչ, նման բան չի կարելի ասել: Լավ չէր աշխատում, դրա համար էլ ազատել են»:

Հիշեցնենք, որ Թալինի քաղաքապետի ընտրություններում Մնացական Մնացականյանը որոշել է պաշտպանել ոչ թե ՀՀԿ թեկնածու Սարգիս Արամյանին, այլ իր նախկին ենթակային՝ Թալինի փոխքաղաքապետ Վորոշ Խաչատրյանին: Ասում են՝ Մնացական Մնացականյանը նույնիսկ կուսակցությանը դեմ գնալու գնով ամեն ինչ անելու է Թալինում իր իշխանությունը պահելու համար»,- գրում է «Հրապարակը»: