Թերթը գրում է, որ Ազգային ժողովի աշխատակազմում աշնանը կադրային վերադասավորումներ են սպասվում:

«Շրջանառվող լուրերի համաձայն՝ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է աշխատակազմի ղեկավար նշանակել ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Արփինե Հովհաննիսյանին, ով նախքան պատգամավոր դառնալը Աբրահամյանի իրավական գծով խորհրդականն  էր:

ԱԺ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արգամիչն այդ քայլին գնալուց առաջ լրջորեն պատրաստում է Արփինեին: ԱԺ գործերի կառավարիչ Համիկ Մկրտչյանին հանձնարարել է  Արփինեին ծանոթացնել աշխատակազմի հետ տարվող աշխատանքներին: Հիշեցնենք, որ ներկայում ԱԺ աշխատակազմի ղեկավարը Վրեժ Գասպարյանն է»,- գրում է «Հրապարակը»: