Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հաղորդագրություն տարածվեց այն մասին, որՍերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբայեւի հետ: Պաշտոնապես նշվում է, որ կողմերը խոսել են երկու երկրների հարաբերությունների մասին: Ոչ մի խոսք այն մասին, թե հեռախոսազրույցի նախաձեռնությունն ում կողմից է եղել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հեռախոսազրույցի նախաձեռնությունը եղել է ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի հանձնարարությամբ: Ըստ այդ տեղեկությունների՝ Պուտինն է հանձնարարել եկու ղեկավարներին խոսել միմյանց հետ եւ պարզել, թե Ղազախստանը երբ է պատրաստվում վավերացնել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը, ինչպես նաեւ՝ պայմանավորվել Սարգսյան-Նազարբայեւ հանդիպման մասին: Իդեպ, այդ ԵՏՄ անդամացության պայմանագիրը պետք է ուժի մեջ մտնի 2015 թ. հունվարի 1-ից, բայց մինչ այդ այն պետք է վավերացնեն Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը: Ռուսաստանի խորհրդարանը երեկ վավերացրեց այն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ