Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը զրուցել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Ի՞նչն է պատճառը, որ միասնական օրակարգը չի ձեւավորվում։ Կա՞ իշխանությունների հետ համագործակցություն, կա՞ն ներկուսակցական վախեր։ Իշխանափոխության մասին խոսում են նաեւ ԲՀԿ-ական պատգամավորները, բայց սայլը տեղից կարծես թե չի շարժվում։

Իշխանափոխությունը պետք է սկսել իրենց ներսից։ Նրանք եղել են այս իշխանության մասը, եւ իրենք պետք է այդ ապահարզանը գծեն իշխանության հետ։ Այս պահի դրությամբ իրենք էլ պետք է գնահատական տան իրենց անցյալին, վարքագծին, որը չի եղել լուսավոր, այլ արատավոր։ Ես նորից եմ կրկնում, եթե այս քաղաքական ուժերը իսկապես իշխանափոխություն են ուզում, ապա պետք է ճանաչեն Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին որպես հանցագործների։ Եթե  դու այդպես չես հայտարարում, մեղադրանք չես առաջադրում, հետեւաբար մնացած հարցերը չեն կարող քեզ համար լինել օրակարգային։ Պետք է դա կարողանաս գնահատել, որ քո օրակարգում ունենաս ամբողջական իշխանափոխության խնդիր»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ