Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Այսպիսով, Հայաստանը պաշտոնապես ԵՏՄ անդամ կդառնա 2015թ. հունվարի 1-ից։ Մի կողմ թողնելով ֆինանսատնտեսական ամնատարբեր խնդիրները, որոնք արդեն իսկ ծագում են ԵՏՄ-ի անդամակցության ճանապարհին, այսօր կարեւոր խնդիր է Հայաստանի կողմից արտաքին քաղաքականություն վարելու ինքնուրույնության հարցը։

Առանց այն էլ Հայաստանը հաճախ է միջազգային կառույցներում Ռուսաստանին աջակցում այս կամ այն բանաձեւի ընդունման պարագայում։ Կարողանալո՞ւ են Հայաստանի իշխանությունները, որոնք հայտարարում են, թե պատրաստ են ԵՄ-ի հետ, Արեւմուտքի հետ հարաբերությունները խորացնել, վարել այդ ինքնուրույն քաղաքականությունը գործնականում։

Երեկ ուշագրավ հայտարարություն է հնչել ՌԴ իշխանությունների կողմից։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Մոսկվան չի բացառում   հավանականությունը, որ Մաքսային միության շրջանակներում կարող է անհրաժեշտություն առաջանալ հակադարձելու Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներին։

Դժվար է միանշանակ պնդել, որ Ռուսաստանի այսօրվա իշխանություններն, այնուամենայնիվ, խոհեմ կգտնվեն եւ դաշնակից երկրներին չեն դրդի առճակատման արեւմտյան երկրների հետ։ Այսօր Արեւմուտք-Ռուսաստան առճակատումն այն մակարդակի վրա է, որ ոչինչ բացառել չի կարելի։ Հետեւաբար Հայաստանը դեպքերի նման ընթացքի դեպքում կարող է հայտնվել լրացուցիչ մեկուսացման մեջ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ