Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդի» տեղեկություններով՝ «Դատապարտյալների հիվանդանոց»-ից տասյնակ դատապարտյալներ միանգամից դուրս են գրվել: Ըստ նույն տեղեկությունների՝ հրահանգ է տրվել հիվանդանոցը դատարկել բոլոր այն դատապարտյալներից, որոնք ծանոթ-բարեկամի միջոցով կարողացել են այնպես անել, որ իրենց պատիժը կրեն ոչ թե քրեակաըարողական հիմնարկներում, այլ դատապարտյալների հիվանդանոցում: Ի դեպ, նշենք, որ օրերս հիվանդանոցից մեկ օրվա մեջ ռեկորդային մեծ թվով դատապարտյալներ են միանգամից դուրս գրվել: «Ժողովուրդի» հետ զրույցում արդարադատության նախարարության ՔՀԿ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն ասաց, որ դատապարտյալների հիվանդանոցում որեւէ մեկը ծանոթ-բարեկամի միջոցով չի մնացել: «Իսկ դուրս գրման պրոցեսը նորմալ աշխատանքային ընթացք է», - ասաց Ղլեչյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ