Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը  զրուցել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Պարոն Անդրեասյան, Մարդու իրավունքների միջազգային օրը եւ դրան հաջորդող օրերին Հայաստանում աննկարագրելի բռնությունների ականատես եղանք, որոնց Դուք շատ արագ արձագանքեցիք: Ոստիկանությունը կարծես հայտնաբերել է Արամ Մանուկյանին բռնության ենթարկողին: Դուք հավատո՞ւմ եք այդ վարկածին, քանի որ հիմա ամենատարբեր տեսակետներ են շրջանառվում, որոնց համաձայն այն, ինչ իշխանության կողմից պատվիրված է եղել, դրա շարունակությունն ու այս պատմությունը չեն կարող արժանահավատ համարվել:

Մինչեւ չլինի դատարանի ուժի մեջ մտած արժանահավատ վճիռ, ես հրաժարվում եմ հավատալ որեւէ վարկածի: Դրանից հետո էլ դեռ կարելի է կասկածներ ունենալ, բայց գոնե մինչեւ դատարանի վճիռը կխախտեի անմեղության կանխավարկածը: Ես կարող եմ ասել, որ այս պահին մենք տեսնում ենք օպերատիվ գործողություններ եւ քննության գոնե տեմպը, արագությունը որոշ իմաստով բավարարում է: Օբյեկտի՞վ է այդ քննությունը, անաչա՞ռ, որքանո՞վ է այդ շղթան ամբողջությամբ բացահայտված` այս հարցերի պատասխաններին ես ու հասարակությունը դեռ սպասում ենք եւ կունենանք պատասխանները ընթացքում:
Տարբեր տեսակետներ են հնչում, որ երկրում ահաբեկչական մթնոլորտ է: Դուք կիսո՞ւմ եք նման տեսակետները:
Ես կարծում եմ, որ ծայրահեղացված է: Չեմ սիրում որեւէ տեսակի ծայրահեղացում: Ինձ համար նույնքան տհաճ է կաշառված չինովնիկն ու անգործ պաշտոնյան, որքան կրքերը բորբոքող եւ ամեն ինչ սեւացնող ընդդիմադիր դիրքերից հանդես եկողը: Ասել, որ ահաբեկչական մթնոլորտ է՝ չափազանցություն է, իմ գնահատմամբ, բայց որ եղել է հանցագործ երեւույթների շղթա, դա ակնհայտ է, եւ ես վստահ եմ, որ այս շղթայում եթե ճիշտ գործեն բոլոր կողմերը, ապա շղթան կընդհատվի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ