Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդի» տեղեկություններով՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը վերջին երեք օրերին գտնվել է Մոսկվայում: Մեր տեղեկություններով՝ Լեւոն Զուրաբյանը Մոսկվա է մենկել ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ծեծի հաջորդ օրը՝ դեկտեմբերի 12-ին, իսկ վերադարձել երեկ՝ օրվա երկրորդ կեսին: Արդյունքում այս օրերին խորհրդարանում Լ. Զուրաբյանի պարտականությունները կատարում էր խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը: Վերջինս երբեւէ եռյակի նիստերին չէր մասնակցել, սակայն երեկ՝ ողջ օրվա ընթացքում, հենց Ջհանգիրյանն էր ՀԱԿ խմբակցությունից մասնակցում ոչ իշխանականների քննարկումներին, իսկ վերջում արդեն՝ համատեղ ասուլիսին: ՀԱԿ ներկայացուցիչները տեղյակ չեն, թե Լեւոն Զուրաբյանն ինչու է Մոսկվա մեկնել, որոշներն էլ գիտեին, բայց խուսափեցին մեր հարցին պատասխանել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ