Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Ռուսաստանի ֆինանսատնտեսական սինքրոն ցնցումը շարունակվել է նաեւ երեկ՝ ստանալով ավելի սուր ընթացք։ Սինքրոն ցնցմանը զուգահեռ շարունակվում է երկու երկրների իշխանությունների սինքրոն լռությունը։ Ռուսաստանի իշխանությունների բացատրությունները, իհարկե, ռուսաստանյան հասարակության խնդիրն են, իսկ Հայաստանի հասարակությունը բացատրություն է պահանջում իշխանություններից։ Սակայն իշխանությունները լուռ են։

Որեւէ մի պետական մարմին հանդես չի եկել որեւէ մի հայտարարությամբ, բնակչության շրջանում առկա էմոցիոնալ լարվածությունը թուլացնելուն միտված որեւէ մի խոսքով։ Հարյուր հազարավոր մարդիկ դրամային եկամուտների նախաարժեզրկման փուլում անգամ հազիվ էին հասցնում ծայրը ծայրին, եւ նրանք ուղղակիորեն կարող են աղքատության շեմին հայտնվել գնաճի պարագայում, որն արդեն իրողություն է եւ անկասկած թափ է հավաքելու։ Հազարավոր փոքր ու միջին գործարարներ կանգնել են անելանելի դրության առաջ, եւ նրանցից շատերը կարող են սնանկացման եզրին հայտնվել։ Այսինքն՝ սա արդեն խուճապ չէ, սա արդեն հոգեբանական, սթրեսային, շոկային մի ալիք է, որն ուղղակի կարող է մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնալ։
Ինքնին հասկանալի է, որ իշխանությունների համար էլ հեշտ չէ, թեեւ այս դեպքում, իհարկե, սրա մեղավորը իրենք են։
Այս ամենից զատ էլ, հեշտ է, թե հեշտ չէ, իշխանություններն ունեն պարտավորություններ քաղաքացիների առաջ, եւ այստեղ ոչ թե նրանց բարի կամքի, մարդասիրության խնդիրն է, այլ հասարակությանը պարբերաբար հաշվետվություն ներկայացնելու պարտականությունը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ